Աշխարհ

Թուրքիայում Հրանտ Դինքի գործով վկա նախկին սպայի կյանքին վերջ են տվել

Թուրքիայում Հրանտ Դինքի գործով վկա նախկին սպայի կյանքին վերջ են տվել։

Պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի դեպքի վայրում լինելու պատճառով ձերբակալված և հետո ազատ արձակված թուրքական ժանդարմերիայի հետախույզ, սպա Շերեֆ Աթեշը Թուրքիայի Դյուզջե բնակավայրում իր մեքենայի մեջ մահացած է հայտնաբերվել։ 

Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ արդեն պահեստազորի հետախույզ Շերեֆ Աթեշը հարձակման է ենթարկվել։

Հարձակումն իրականացնողները փախուստի են դիմել, այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանական ստորաբաժանումները և շտապ օգնության բժիշկները:

Հիշեցնենք, որ թուրքական ժանդարմերիայի նախկին հետախույզ Շերեֆ Աթեշը, ինքի գործով որոշ պնդումների համաձայն, Դինքի դեպքի ժամանակ կապի մեջ էր եղել հանցանքը կազմակերպող և իրականացնող անձանց հետ, որոնք Դինքի տան ու նրան պատկանող «Բեյազ-ադամ» գրախանութի մոտ հետևում էին և ֆիքսում նրա տեղաշարժերը։

Դատաքննության ժամանակ սակայն , դատարանի որոշմամբ Աթեշը ազատ էր արձակվել, քանի որ վերոնշյալ պնդումները հերքվել էին ու բավարար ապացույցներ չէին ներկայացվել:

Աղբյուր՝ ermenihaber.am

Կիսվել էջում