Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է. Վահան Քերոբյան

Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է. Վահան Քերոբյան

Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ջրի սակավության խնդիրը մի քանի գործոն ունի, եթե խոսքը ոռոգման ջրի մասին է, ապա նախ ջրային ռեսուրսների փոքր ինչ սակավություն ունենք, երկրորդը, Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է», — նշեց Քերոբյանը:

Խուդաֆերինի ջրամբար

Դիտարկմանը, որ Արմավիրի մարզում ոռոգման ջրի պակաս կա, գյուղացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում, նախարարն ասաց, որ տեղյակ է այդ մասին. «Մենք հիմա համատեղ աշխատում ենք տարածքային կառավարման նախարարի հետ, որպեսզի լուծենք այդ հարցը»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Հայաստանը Վրաստանի միջոցով Թուրքիայից է էլեկտրաէներգիա ներկրում, քանի որ մեր ՀԷԿ-երն ու ՋԷԿ-երը չեն աշխատում, նախարարն ասաց, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում, ինքը նման տեղեկատվություն չունի: