Թուրքիայում ծեծի են ենթարկել աուտիզմով հիվանդ հայ երիտասարդին

Թուրքիայում ծեծի են ենթարկել աուտիզմով հիվանդ հայ երիտասարդին

Թուրքիայում մի խումբ անձինք հարձակվել են հայ երիտասարդի վրա։ Միջադեպի մասին Twitter-ի իր էջում բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլյանը​​։

«Մեկ շաբաթ առաջ մի խումբ անձինք Թուրքիայի Ուսկուդար քաղաքում հարձակվել են աուտիզմով տառապող Առլեն անունով հայ երիտասարդի վրա։

Այն փաստը, որ հարձակվողները ծեծել են 45 կգ Առլենին՝ սպանելու նպատակով, իսկ մեղավորները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ինձ ստիպում է կասկածել, որ կատարվածը ատելության հիմքով հանցագործություն է։

Առլենին հայ լինելու համա՞ր են ծեծել»,- գրել է Փայլյանը։