Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Կիրակի վաղ առավոտյան Թուրքիայի հարավ-արեւմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել , հաղորդում է երկրի արտակարգ իրավիճակների գործակալությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով առավոտյան 7,31-ին:
![երկրաշարժ](https://bavnews.am/wp-content/uploads/2020/08/erkrasharj.jpg)
Տարերային աղետի օջախը գտնվել է 14,85 կմ խորության վրա:
Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար Իսմայիլ Չաթաքլին թվիթերյան էջում նշել է, որ ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվել, գրում է Anadolu-ն: