Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է ամբողջ հունով

Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է ամբողջ հունով

Թուրքիայի իշխանությունները շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ. ամբողջ երկրում 112 հրդեհներից 107-ը գտվում է հսկողության տակ, թվիթերյան էջում գրել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, հաղորդում է Anadolu-ն:

Նախարարի խոսքով՝ հրշեջ ծառայությունները վերահսկողության տակ են առել Մերսին նահանգում հրդեհը:

Առաջին անտառային հրդեհը բռնկվել է Սիլիֆքինի շրջանում հինգշաբթի եւ շաբաթ տարածվել Գյուլնարի շրջանում ուժգին քամու պատճառով:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրկիզման մեջ կասկածվողը բերման է ենթարկվել, ինչպես նաեւ խոստացել է փոխհատուցել վնասը, որը հասցվել է անտառային հրդեհների պատճառով: