Թուրքիայում անտառային հրդեհները մարելիս՝ հրշեջ ուղղաթիռ է կործանվել
Թուրքիայում անտառային հրդեհները մարելիս՝ հրշեջ ուղղաթիռ է կործանվել
Թուրքիայի Ադանա նահանգում ուղղաթիռն ընկել է լիճը, անձնակազմին հաջողվել է փրկվել։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, ուղղաթիռը շիջում էր անտառային հրդեհները և ջուր վերցնելիս ընկել է լիճը։
Անձնակազմի հինգ անդամները փրկվել են, սակայն ուղղաթիռը խորտակվել է։ Գործակալության տվյալներով, անձնակազմի անդամների առողջական վիճակը նորմալ է։ Սկսվել է ուղղաթիռը ջրից հանելու գործողությունը։