Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախում հակամարտության գոտում տիրող իրադրությունը

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախում հակամարտության գոտում տիրող իրադրությունը

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Ջեյխուն Բայրամովը՝ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում ներկայում տիրող իրադրությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայոց ցեղասպանության

Հավելենք նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը վաղը կլինի Մոսկվայում, որտեղ հանդիպում կանցկացնի ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հետ՝ Սիրիական եւ Լիբիական պրոբլեմատիկայի հետ կապված օրակարգով։

Նշենք, որ Օնալը գլխավորել է թուրքական պատվիրակությունը այս տարվա օգոստոսի երեսունմեկին եւ սեպտեմբերի մեկին, ինչպես նաեւ հուլիսի քսանմեկին եւ քսաներկուսին Սիրիական եւ Լիբիական հարցերով Մոսկվայում եւ Անկարայում անցկացված բանակցությունների ժամանակ։