Թուրքական որևէ բան Հանրապետության հրապարակում չկա. վարչապետի օգնական (Տեսանյութ)

Թուրքական որևէ բան Հանրապետության հրապարակում չկա. վարչապետի օգնական (Տեսանյութ)

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը զոհված զինծառայողների՝ կառավարության դիմաց հավաքված հարազատների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ին նախատեսված տոնական միջոցառման կազմակերպման համար Թուրքիայից որևէ սարքավորում չի բերվել ու տեղադրվել Հանրապետության հրապարակում:

«Սարքավորումները տարբեր երկրներից են բերվել, քանի որ Հայաստանում առկա չեն: Դրանք բերվել են Գերմանիայից, գերմանական սարքավորումներ են, բեռնափոխադրումն իրականացրած կազմակերպության բեռնատարի վրա ինչ-որ թուրքական նշումներ են եղել, հիմա այս բարձրախոսներից մեկի վրա, օրինակ, թուրքական նշում գուցե լիներ, բայց ես այդ լրագրողին չեմ կարող ասել՝ Թուրքիայից ես եկել:

Հանրապետության հրապարակում թուրքական որևէ բան չկա: Երեկ լսեցի, որ իբր ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ վարչապետի հետևում ՀՀ դրոշ չի եղել դրված, բայց տեսանյութից երևաց, որ դրոշը դրված է եղել, այդպիսի տեղեկություններ շատ են շրջանառվում, եւ ստանում են որոշակի ուղղորդումներ նաեւ քաղաքական ուժերի կողմից»,- նշել է վարչապետի օգնականը:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում