Թուրքական ավիացիան վայրէջք է կատարել Նախիջևանում

Hraparak.am-ը գրում է․ Թուրքական ռազմա-տրանսպորտային ավիացիան վայրէջք է կատարել Նախիջեւանի առանձին համազորային բանակի հատուկ օդանավակայանում: Այդ մասին գրում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչությանը: Տեղ են հասցվել մարտական ուղղաթիռներ, որ կմասնակցեն մարտական կրակի կիրառմամբ զորավարժությանը:

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների վայր նշվում են նաեւ Գյանջան, Քյուրդամիրը եւ Եվլախը: Առաջին երկուսը խորհրդային ժամանակներից հայտնի են որպես մարտական օդուժի հենակայան:

Նախիջեւանից Գյանջա եւ Քյուրդամիր թուրքական օդուժ կտեղափոխվի՞: Իրանն իր օդային տարածքը կտրամդրի՞ այդ փոխադրումների համար: Չափազանց ուշագրավ է, որ երկու տարի առաջ թուրքական մարտական ուղղաթիռներն Ադրբեջան էին հասել Վրաստանի օդային տարածքով: Այս անգամ, երեւում է, վրացական կողմը ձեռնպահ է մնացել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը լոգիստիկ աջակցություն ցուցաբերելուց: