«Թումոյի» այգում հսկայական բարդին քամու հետևանքով արմատախիլ է եղել ու տապալվել

«Թումոյի» այգում հսկայական բարդին քամու հետևանքով արմատախիլ է եղել ու տապալվել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Երևանում ուժեղ քամու հետևանքով, Հալաբյան փողոցում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում՝ ժողովրդին հայտնի «Թումոյի» այգում, հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: