Թուզը լավացնում է երիկամների և ստամոսքի աշխատանքը, այն ունի մի շարք օգտակար հատկություններ

Թուզը ունի մի շարք օգտակար հատկություններ։ Թուզը լավացնում է երիկամների և ստամոսքի աշխատանքը։ Թզի չրի թուրմը քրտնամուղ և ջերմիջեցնող հրաշալի միջոց է, այն սարքում են կաթով կամ էլ ջրով։

Օգտակար է սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ մեծ քանակությամբ կալիում է պարունակում։ Հանգստացնում է արագ սրտխփոցը։ Ի զորու է թուլացնել անոթների լարվածությունը և լայնացնել դրանք։ Մեծ դեր է խաղում հիպերտոնիայի և անոթային անբավարարության դեմ պայքարում։

Ֆիցին ֆերմենտի առկայության շնորհիվ թուզը նվազեցնում է արյան մակարդելիությունը, և անոթային թրոմբները ներծծվում են։ Հրաշալի միջոց է ավելորդ քաշի, խումարի, սթրեսի և հազի դեմ։ Կանխում է շաքարի վերածումը ճարպի: Օրգանիզմից հեռացնում է վնասակար խոլեստերինը և համարվում է աթերոսկլերոզի կանխման հրաշալի միջոց է:

Ցուցված է հղիության ընթացքում, եթե կինը չունի շաքարային դիաբետ։