Թող Նոր Տարին ինձ իմ Երկիրը վերադարձնի՝ Արցախով ու իրար չատող մարդկանցով. Նազենի Հովհաննիսյան

Թող Նոր Տարին ինձ իմ Երկիրը վերադարձնի՝ Արցախով ու իրար չատող մարդկանցով. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակում է կատարել․

«Թող Նոր Տարին ինձ իմ Երկիրը վերադարձնի՝ Արցախով ու իրար չատող մարդկանցով:

Թող աշխարհի բոլոր լույսերի փոխարեն փայլեն մեր Երեխաների աչքերը, փայլեն երջանկությունից, ոչ թե կորստի արցունքներից…

Թող Սուրբ Ծննդյան գիշերը հետ բերի մեր Հավատքը, որ ամեն բան կարող ենք հաղթահարել ու ի մի գալ՝ Պետություն ունենալու հաստատուն կամքով….որ խառնակիչ Քաոսի փոխարեն սիրո Տիեզերքում ապրենք, ու ստեղծենք, ավելանանք ու տարածվենք, ոչ թե կրճատվենք, կորցնե՜նք ու կռկվենք (.. .որ աշխարհի բոլոր հայերը վերջապես իրենց խաղաղ հանգրվանն ու երջանկությունը գտնեն իրե՜նց սեփական Երկրում, որը պաշտպանեն, որին հոգ տանեն և անվնաս ժառանգեն իրենց սերունդներին:

Թող, որ այդ Սերունդները լինեն՜՜՜՜

Հ.Գ. Թող զավակաբեր տարի դառնա բոլորի համար, ովքեր ունեցել են ծանր կորուստ… և ովքեր դեռ չեն մայրացել:

Քրիստոսի օրհնությամբ ու սիրով՝ թող կյանքի տարի լինի Հայոց աշխարհում, ու թող տապալվեն Քաոսը սնող ու Երկիրը անԾնող թողածները…

Տիրոջ ուժով թող հա՛յը Տեր դառնա իր Երկրին:

Ամեն»,- գրել է նա։