Թողեք իմ երջանկությունը վայելեմ. Ելենա Բորիսենկո

Թողեք իմ երջանկությունը վայելեմ. Ելենա Բորիսենկո

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն  դերասանուհիների այն շարքին է պատկանում, ում անձնական կյանքն ու գործունեությունը հանրության կողմից ամենաքննարկված է եւ մշտապես հայտնվում է  խոշորացույցի տակ:

ArmLur.am-ի տեղեկություններով` սիրված դերասանուհի Ելենա Բորիսենկոն շուտով պատրաստվում է ամուսնանալ: Ըստ մեզ հասած լուրերի՝ դերասանուհին չի պատրաստվում մեծ հարսանեկան խնջույք կազմակերպել, հարսանիքին լինելու են միայն ամենամտերիմ հարազատները:

Ելենա Բորիսենկո

ArmLur.am-ը տեղեկությունը ճշտելու համար դիմել է դերասանուհուն, ով մեզ հետ զրույցում հակիրճ ասաց.

«Անձնական կյանքիս մասին չեմ ցանկանում խոսել, թողեք իմ երջանկությունը վայելեմ»։

Նշենք, որ վերջերս իր տված հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ իր կողքին արդեն սիրած տղամարդ ունի, շատ երջանիկ է  եւ այսուհետ որոշել է այլևս չբարձրաձայնել իր երջանկության մասին, քանի որ հասկացել է, որ երջանկություն լռություն է սիրում: