Թշնամու հետ շփման 2 տարբերակ կա․ Արամ Սարգսյան

Թշնամու հետ շփման 2 տարբերակ կա․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թշնամու հետ շփման 2 տարբերակ կա՝ կամ կռվի դաշտում, կամ դիվանագիտական։ Այն իրավիճակում, որում մենք ենք, միայն բանակցայինով է հնարավոր որոշակի ժամանակահատվածի դադար ապահովել, որ օդ ու ջրի նման մեզ պետք է։

Ցավոք, Ալիևը, ի տարբերություն Հայաստանի նախկինների, դա հասկանում է և չի ուզում մեզ ժամանակ տալ ու փորձում է, իրավիճակից օգտվելով, հնարավոր մաքսիմումը պոկել։ Ալիևին կարող են զսպել Էրդողանը և Բայդենը, ռուսները նույնպես որոշակի ազդեցություն ունեն, բայց հակված չեն զսպելու:

Արամ Սարգսյան

Երկրորդ՝ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, համաթուրքական շահը գերադասում է ռուսական շահից։ Հետևաբար ես շատ կարևոր եմ համարում Թուրքիայի հետ ուղիղ շփումները, մեծ ու լուրջ արդյունքներ, իհարկե, չեմ ակնկալում, բայց թեկուզ կարճ ժամանակի համար իրավիճակի լիցքաթափում լիովին հնարավոր է»։