Թշնամու բոլոր փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ
Թշնամու բոլոր փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»։
![հակառակորդ զորքեր](https://bavnews.am/wp-content/uploads/2020/11/hakarakord-zorqer.jpg)
ՊՆ ներկայացուցիչը նաև նշել է․ «Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից:
Սա է իրերի իրական դրությունը։ Այլ, չհիմնավորված կարծիքները ուղղակի մերժեք»։