Թշնամուն հնարավոր է եղել կանգնեցնել, հետ շպրտել

Թշնամուն հնարավոր է եղել կանգնեցնել, հետ շպրտել

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված, մարտերը շարունակվել են եւ եղել բավական ինտենսիվ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել և հետ շպրտել։ Շուշի տանող ճանապարհին մարտերը եղել են սաստիկ, հիմա էլ են մարտեր ընթանում։ Սաստիկ են եղել նաև մարտերը Բերձորի ուղղությամբ՝ փորձելով օգնության հասնել Շուշիում գտնվող իր զորքին, սակայն դիմել են փախուստի։

Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո, մեր զորքին հաջողվել է կանգնեցնել հակառակորդին:

հակարակորդ դիվերսիա

Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, սաստիկ մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում: Այս պահին էլ մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է:

Ադրբեջանի զինված ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին: Սակայն կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի:

Այս պահին մարտերն ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողություններ, բայց մարտերն ընթացքի մեջ են: Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է»: