Մամուլ

Թիվ 48 «Газель»-ը Առինջ գյուղում բախվել է երկաթե սյանը. կա 6 վիրավոր

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Աբովյան-Առինջ ճանապարհը սպասարկող թիվ 48 երթուղու մարդատար «Газель»-ը Առինջ գյուղում՝ Ձագավանքի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե սյանն ու գազատար խողովակին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներից 4-ին փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

gazel vtar arinj