Թիվ 166 դպրոցում կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել

Թիվ 166 դպրոցում կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել

168.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի դասվարներ են վարակվել կորոնավիրուսով: Այդ դասարանների երեխաներն էլ ժամանակավորապես դպրոց չեն գնում:

Ստացված տեղեկատվությունը ճշտելու նպատակով 168.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի հետ:

«Երեք դասվարի մոտ է թեստը դրական արդյունք ցույց տվել: Իրենք միանգամից անցել են հեռավար եղանակով ուսուցման: Ուսումնական գործընթացը դպրոցում շարունակվում է: Այսօր 500 հոգուց ընդամենը 40-ն է բացակայել»,- ասաց Կամավոսյանը:

Մանրամասները՝ 168.am-ում