Մամուլ

Թիվ 01 խցում պահվող դատապարտյալը կարել է իր շուրթերը․ ով է եղել նա

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 162 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սույն գործը նախաձեռնվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի թիվ 01 խցում պահվող դատապարտյալ Արմեն Զ․-ի կողմից իր շուրթերը գնդասեղով (բուլավկա) միմյանց միացնելու փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, իսկ փետրվարի 9-ին նա իր շուրթերը կարել էր, պատճառաբանելով, որ ինքը ցանկանում է, որպեսզի իրեն տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել նյութով