Թինա Կանդելակին խոստովանել է՝ ինչու է ամուսնացել իրենից 11 տարով երիտասարդ տղամարդու հետ

Թինա Կանդելակին խոստովանել է՝ ինչու է ամուսնացել իրենից 11 տարով երիտասարդ տղամարդու հետ։ Այս մասին պատմել է լրագրողների հետ զրույցում։

Խոսելով ամուսնու մասին՝ Թինա Կանդելակին խոստովանել է և հիշել իր հայուհի մայրիկի խոսքերը․ «Ինչպես ասում է մայրս՝ «խելքի բուն»։ Հպարտանում եմ»:

«Վասիլիի մեջ ինձ գրավեց այն, որ ինձ հետաքրքիր էր նրա հետ ինչ-որ բան անել։ Նա արձագանքում էր իմ բոլոր խելահեղ գաղափարներին։

Վասիլիի այդ հատկանշները՝ մշտապես առաջ շարժվել, ինչ-որ նոր բան մտածել, կանգ չառնել: Նա այդպիսին է, որովհետև երիտասարդ է»,- «GQ Россия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Թինան։

Թինա Կանդելակի

Թինա Կանդելակին միշտ խուսափել է հրապարակել մանրամասներ իր անձնական կյանքից. նրա դուստրերը արդեն չափահաս են, սակայն համացանցում դժվար է նրանցից որևէ լուսանկար գտնել:

Պարզվում է, Կանդելակին կրտսեր դստերն անվանել է ի պատիվ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանիայի։ Թինան դստերը՝ Մելանյա Կոնդրախինային, լույս աշխարհ է բերել 2000թ.-ի հունվարի 11-ին։

Աղբյուր՝ showbiz.am