«Թե մայրիկս, թե հայրիկս, եղել են ազնվականներ, որևէ դիմահարդարում ի զորու չէ փոխելու մարդու իրական էությունը»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդվարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է․ «Հայերը եղել են բաց աչքերով, ընդգծված այտոսկրերով ու լայնաճակատ: Իմ երկու կողմն էլ, թե մայրիկիս և թե հայրիկիս, եղել են ազնվականներ: Որևէ դիմահարդարում ի զորու չէ փոխելու մարդու իրական էությունը. եթե ներսից մի բան չկա), դրսից դժվար «ստանան»)…

Այսօր առանց դիմահարդարման` մարդուն դժվար են ընկալում, բայց հետաքրքիր է, որ ես` տարիքի հետ սկսել եմ սիրել դեմքս` ինչպես որ կա,իր թերություններով ու անհարթություններով հանդերձ, ու ինձ հիացնում են այն աղջիկները, որոնք իրենց բնականությամբ են հարաբերվում «արտաքին» աշխարհի հետ:

Շպարն ինձ համար «հագուստի» պես է` թաքնվելու, ընդգծելու կամ նոր կերպարով ներկայանալու… բայց իրական դեմքը մարդ, ամեն դեպքում, չպիտի կորցնի ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում, ոչ մի ճնշման ներքո:

Ստեղծեք նոր տրենդեր, առանց վախենալու, միևնույն է մեղադրողը մեղադրելու է, սիրողը` հիանալու, սովորողը` սովորելու…»։