Շոու-բիզնես

«Թե ազգս ինչպես է վերաբերվում իմ արածին, ինձ միևնույն է»․ Մարիամ Մելիքյանը՝ թուրքական հաղորդման մասնակցելու և թուրքերեն խոսելու մասին

«Թե ազգս ինչպես է վերաբերվում իմ արածին, ինձ միևնույն է»․ Մարիամ Մելիքյանը՝ թուրքական հաղորդման մասնակցելու և թուրքերեն խոսելու մասին

Օրերս համացանցում աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որտեղ դերասանուհի Մարիամ Մելիքյանը Թուրքիայում հեռարձակվող «FOX» հեռուստաալիքի եթերում ամուսնու՝ Գուրսել Սամսամայի հետ, մասնակցել է հաղորդման և խոսել թուրքերեն։

Tert.am Life-ը Մարիամի հետ զրուցել է այն մասին, թե ինչու է որոշել մասնակցել հաղորդմանը: «Այն լայն ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող ծրագիր է, որին մասնակցում են ամուսնական զույգերը։ Հրավերը ստացել եմ նախագծի կազմակերպիչներից»,- ասաց դերասանուհին և նշեց, որ իր համար սպասելի են բացասական մեկնաբանությունները, սակայն նման արձագանքներին ուշադրություն չի դարձնում։

«Ինձ հարազատ և ինձ համար կարևոր կարծիք ունեցող մարդկանցից լսել եմ միայն ու միայն դրական արձագանքներ։ Ես ապրում եմ միայն ինձ հարազատ մարդկանց ու ընտանիքիս գոհացնելով: Թե ազգս ինչպես է վերաբերվում այն փաստին, թե ես ինչ եմ անում, մեծ հաշվով, ինձ միևնույն է։ Հայերի արձագանքը չի փոխվում:

Հիմնականում ամուսնացած կանայք ու տղամարդիկ են, որոնց կդժվարանամ տղամարդ կոչել, ինձ շատ վատ, վիրավորական  մեկնաբանություններ ու նամակներ գրում։ Մարդիկ չեն ուզում լսել, որքան էլ փորձեմ բացատրել, միևնույն է, ունեն իրենց գծած պատկերացումները, որոնց կուրորեն հավատալով՝ վիրավորում են ինձ»,- նշեց Մարիամը։

Շարունակելով խոսել համացանցային արձագանքների մասին՝ Մարիամն ասաց, որ վստահ է՝ Թուրքիայում ապրելն իրեն քննադատողների համար միայն պատրվակ է․ «Ես ուղղակի խղճում եմ նման մարդկանց և անչափ շնորհակալ եմ, որ իրենց թանկ ժամանակի մեծ մասը վատնում են ինձ վրա։ Իրենք չարանում են միայն մի բանից, որ ես երջանիկ եմ, որ ամեն բան ունեմ՝ կատարյալ, օրինակելի ընտանիք և սիրող ամուսին։ Սա է իրենց չարության պատճառը, ոչ թե այն, որ ես Թուրքիայում եմ բնակվում։ Այնպես չէ, որ մինչև ամուսնանալս այդ մարդիկ լավն էին գրում կամ ինձ սիրում էին»։

Mariam Meliqyan2

Ինչ վերաբերում է թուրք հեռուստադիտողների արձագանքնին, ըստ դերասանուհու, այն շատ լավ ու դրական է եղել․ «Թուրք հեռուստադիտողներից բացարձակ վատ արձագանքներ չեն եղել։ Ասեմ ավելին՝ նրանց շատ դուր էր եկել իմ խոսելը։ Վատ արձագանքներ եղել են միայն Ադրբեջանից, վստահ եմ, հայերն էլ չեն զիջի նրանց։ Ադրբեջանցիների համար անսպասելի էր, որ այդ հաղորդմանը կարող է լինել հայ մասնակից, սկսեցին իրենց դժգոհությունն ու չարությունը հայտնել։ Հաղորդավարն իմ սպասածից ավելի շատ սկսեց գովաբանել ու մեծարել հայերին, մեր խոհանոցը, ինչն էլ ադրբեջանցիներին շատ բարկացրեց»:

Թուրքիայում ապրող դերասանուհին կարծում է, որ ազգային ինքնությունը կորցնելու խնդիր չունի: Իր իսկ խոսքով՝ թուրք հեռուստադիտողների կողմից դրական արձագանքի արժանացած Մարիամը կարծում է, որ թուրքական հաղորդման հյուրընկալվելն և թուրքերեն խոսելը տեղի հասարակությանը հաճոյանալու, նրանցից մեկը դառնալու փորձ չէ․ «Մեկնաբանություններ գրողներից շատերն ամեն տարի հանգստանում են Թուրքիայում, չեմ կարծում, որ դրանով թուրք են դառնում։ Ինչ վերաբերում է այստեղի հասարակության անդամ դառնալուն՝ ես հայ եմ ծնվել և հայ կմահանամ։ Ոչ ոք ու ոչինչ ինձ չի կարող փոխել։ Միայն այդ փաստից հպարտանում եմ»:

Ի դեպ, ավելի վաղ Մարիամն իր ամուսնուն ներկայացնում էր որպես Գոռ, սակայն հաղորդումից պարզ է դառնում, որ նրա ան ունը Գուրսել է:

Ըստ Մարիամի՝ իրեն հաջողվել է թուրքական ամենավարկանշային հաղորդումներից մեկի եթերում անել այն, ինչ քչերը կարող էին․ «Ես, իրականում, չեմ ասում, թե մեծ բան եմ արել, բայց, կարծում եմ, Թուրքիայի ամենավարկանշային հեռուստաալիքով հայերի մասին խոսելն ու հայերի անունը հնչեցնելն այդքան էլ հասանելի չէ»։

Կիսվեք էջում