Ժամանց

Թեստ․ Իսկ դուք վստահ եք, որ կճանաչեք նրանց

Թեստ․ Իսկ դուք վստահ եք, որ կճանաչեք նրանց

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը (1908թ. օգոստոսի 31 – 1981թ. մայիսի 18) համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է:

Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկային մտածողության, ապրումների և բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում:

Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, ստեղծագործել է, գրել փոքրիկ պատմվածքներ:

 
Կիսվել