Թեհրանի ու Բաքվի միջև տարաձայնությունները հարթվել են. Իրանը կողմ է «3+3» ձևաչափին

Թեհրանի ու Բաքվի միջև տարաձայնությունները հարթվել են. Իրանը կողմ է «3+3» ձևաչափին

Իրանն աջակցում է «3+3» ձևաչափին և կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարելի է լուծել ներտարածաշրջանային մեխանիզմների միջոցով։ Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, այսպիսի հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Վերջին ամիսներին ակտիվացել են այն կողմերը, որոնց դուր չեն գալիս Իրանի ու Ադրբեջանի լավ հարաբերությունները, սակայն երկու երկրների պաշտոնատար անձանց իմաստության շնորհիվ բոլոր տարաձայնությունները հարթվել են», — ասել է Աբդոլլահիանը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հաստատել են փոխադարձ համագործակցության հետագա զարգացման և տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման գործում ջանքեր ներդնելու հանձնառությունը: