Թամարա Գևորգյանը ավտովթարից հետո առաջին անգամ քայլել է (ֆոտո)

Թամարա Գևորգյանը ավտովթարից հետո առաջին անգամ քայլել է (ֆոտո)

Սեպտեմբերի 22-ին և 23-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամիտակական թատրոնում տեղի է ունեցել «Հրեշը լուսնի վրա» ներկայացման պրեմիերան։

Տևական դադարից հետո բեմում էր նաև դերասանուհի Թամարա Գեւորգյանը։ Դերասանուհին ամիսներ շարունակ տեղաշարժվում էր անվասայլակով: Նրան վերջապես հաջողվել է քայլել, թեպետ հենակների օգնությամբ:

Դերասանուհին սարսափելի վթարից հետո առաջին անգամ քայլել է հենց բեմում։

Հիշեցնենք, որ Թամարա Գևորգյանը ավտովթարից հրաշքով էր փրկվել: Դերասանուհին 3 անգամ ենթարկվել է վիրահատության։ Վթարը տեղի էր ունեցել հուլիս ամսին։