Թաղապետերը ցանկացել են հրաժարականի դիմում գրել

Ինչպես հայտնի է հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել։ «Երևան քաղաքի ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի քաղաքապետի հրաժարականի ընդունման և նոր քաղաքապետի ընտրության օրը որոշելու համար։ Ըստ օրենքի՝ մեկ ամսվա ընթացքում խմբակցությունները թեկնածուներ պետք է առաջադրեն։

Նշենք, որ ո՛չ  ՀՀԿ-ն, ո՛չ «Ելք» խմբակցությունը չեն առաջադրել իրենց թեկնածուներին։ Իսկ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի Կամո Արեյանը։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո վարչական շրջանների ղեկավարները ևս ցանկացել են դիմում գրել և դուրս գալ։