«Թագավորական» քեֆը սկսված է. նոր կադրեր՝ Ծառուկյանի որդու հարսանիքից (Տեսանյութ)

«Թագավորական» քեֆը սկսված է. նոր կադրեր՝ Ծառուկյանի որդու հարսանիքից (Տեսանյութ)

Համացանցում հրապարակվել են կադրեր ռեստորանային համալիրից, որտեղ նշվում է հայ քաղաքական գործիչ, գործարար Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվերի հարսանիքը:

Երգչուհի Maga Hov-ը Ինստագրամի սթորի բաժնում տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում է ռեստորանի ծաղկային զարդարանքը, ինչպես նաև հատվածներ հայ և ռուս հայտնի աստղերի ելույթներից:

Հարսանիքը վարում են հայ հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև ռուս էստրադային աստղ Նիկոլայ Բասկովը: Ելույթ են ունենում հայ երգիչներ Արման Հովհաննիսյանը և Արամ MP3-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծառուկյանի որդին ու նրա հարսնացուն եկեղեցի են ժամանել ուղղաթիռով

Տեսանյութը ստորև