Ըստ օդում կախված լուրերի ՍԴ դատավոր են ուզում նշանակել Հայաստանում ընտրակեղծիքների պապային․ Կարեն Քոչարյան

Ըստ օդում կախված լուրերի ՍԴ դատավոր են ուզում նշանակել Հայաստանում ընտրակեղծիքների պապային․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Ըստ օդում կախված լուրերի Սահմանադրական դատարանի դատավոր են ուզում նշանակել Հայաստանում ընտրակեղծիքների ՊԱՊԱՅԻՆ:

Մի մարդու, ով, օդում կախված լուրերի համաձայն, 1995 թ, բանալիով փակել է Ռոբերտ Ամիրյանին (ով այդ պահին ԿԸՀ նախագահն էր), որպեսզի ԱԺ ամբիոնից ինքը կարդա ընտրությունների և հանրաքվեի «արդյունքները»:

Մի մարդու, ով, դեռևս 2000 կամ 2001թ այդ նույն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը չի կարող խոսել հոկտեմբերի 27-ի մասին, քանի որ պաշտոնյա է: Ամեն ինչ կասի այն ժամանակ, երբ պաշտոն չունենա:

2008թ -ից նա որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն մինչ օրս ոչինչ չի ասել: Եվ վերջապես մի մարդու, ով, օդում կախված լուրերի համաձայն, եղել է տարբեր դեգենեռալների հարյուրավոր հանցագործությունների կոծկողը

Հ.Գ. Բարև արդարադատություն, մենք քեզ սպասում էինք»։