«Ընտանիքս դեմ էր, բայց ես հասա իմ ուզածին». Դավիթի և Աննայի կյանքը ՝ ամուսնությունից առաջ և հետո

2018 թվականի օգոստոսի 25-ին Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանը շուրջ 6 տարի ընկերություն անելուց հետո պսակադրվեցին: Նրանց սիրո պատմությունը շատերին է հայտնի, և նրանք համարձակորեն խոսում են փոխադարձ զգացմունքի մասին: BRAVO.am-ը լուսանկարել եւ զրուցել է նրանց հետ ամենատարբեր թեմաների շուրջ և ընթերցողին ներկայացրել Դավիթի և Աննայի կյանքը ՝ ամուսնությունից առաջ և հետո:

Ինչն էր սկզբում

Դավիթ. Մասնագիտությամբ իրավաբան եմ: Ավարտելուց հետո հասկացա, որ այն ինձ համար բավական անհետաքրքիր է: Ճիշտ է` որոշ ժամանակ աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց կտրուկ որոշում կայացրի թողնել այն եւ հեռացա աշխատանքից: Ընտանիքս դեմ էր իմ որոշմանը, բայց ես, չորկողություն անելով, երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելով, հասա իմ ուզածին:

Այս կամ այն դերը ստանալու համար ինձ համար երբեւէ ծանոթ-բարեկամ չի զանգահարել, չնայած՝ ունեի բարեկամներ, ովքեր կարող էին միջամտել: Նրանք բոլորն էլ դեմ էին, որ նկարահանվեմ հեռուստանախագծերում: Ամեն ինչ արել եմ ինքնուրույն: Այդ ճանապարհը սկսվել է զանգվածային տեսարաններից, էպիզոդիկ դերերից մինչեւ գեղարվեստական ֆիլմ: 

Առաջին դերը եղել «Դժվար ապրուստ» սերիալում, որից հետո դռները բացվեցին եւ սկսում են բացվել:

ամուսնությունից առաջ

Աննա. Մանկությունս անցել է Ռուսաստանում: Այդպես էլ չկարողացա ապրել այնտեղ: Հայաստանն ինձ հոգեհարազատ է: Որոշեցի տեղափոխվել, ինչի համար, ի դեպ, երբեւէ չեմ զղջացել: Չեմ բնակվի մի երկրում, վայրում, որտեղ ինձ դուր չի գալիս:

Ամեն ինչ սկսվեց 2009 թվականին` «Հայ Սուպերսթար» նախագծից: Դպրոցական տարիներից եմ երգել: Սիրել եմ: Նախագծից հետո արդեն առաջարկներ ստացա՝ նոր երգեր, ձայնագրություններ, սերիալներ, հեռուստանախագծեր: Վերջիները մերժում էի, որովհետեւ մտածում էի՝ փորձ չունեմ: Հետո հասկացա՝ կարելի է փորձել, քանի որ կյանքում կան բաներ, որոնք պետք է հաղթահարես՝ հասկանալու համար՝ քոնն է, թե ոչ: Դերասանների, ռեժիսորների օգնությամբ հաղթահարեցի: 

Աննա Դավիթ

Կյանքն՝ ամուսնությունից հետո

Դավիթ. Հիշում եմ մեր առաջին հանդիպումը: Համերգի ժամանակ էր, որից հետո արդեն ծանոթացանք, սկսեցինք շփվել: Շատ շուտ հասկացանք փոխադարձ զգացմունքները: Ընկերություն անելու տարիներին բազմաթիվ դժվարություններ, բարդություններ են եղել, որոնք միասին հաղթահարել ենք:

Աննա. Մեր հարաբերություններն այդքան ներդաշնակ եւ տեւական ժամանակ պահելուն օգնել է Դավիթի ուժեղ բնավորությունը: Ամեն անգամ ապացուցել է, որ այն տղամարդն է, ում կուզեմ տեսնել իմ կողքին: Նա միշտ հավատարիմ է իր խոսքերին, պատասխանատվության մեծ զգացում ունի: Ամուսնությունից հետո կյանքս ավելի է գունավորվել: Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հոր, եղբոր նման միշտ իմ կողքին է: Ապահով եմ զգում: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
  • 9
    Shares
Loading...
Загрузка...