«Ընտանիքում պետք է տիրի սերն ու համերաշխությունը». Մկրտիչ Արզումանյանը ուղերձով միացել է դեմ եմ բռնությանը կոչին․ Տեսանյութ

«Ընտանիքում պետք է տիրի սերն ու համերաշխությունը»։ Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում հրապարակվել է «դեմ եմ բռնությանը» կոչով տեսանյութ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։

Նրա մասնակցությամբ վահանակներ են տեղադրվել նաև Երևան քաղաքի կանգառներում, հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո եւ համերաշխության կարեւորության մասին կարճ տեսանյութ։