«Ընտանիքն ինձ համար ամենօրյա քրտնաջան աշխատանք է, որի արմատը պետք է լինի սերը»․ Մանո Գրիգորյան

«Ընտանիքն ինձ համար ամենօրյա քրտնաջան աշխատանք է, որի արմատը պետք է լինի սերը»։ Սարգիս և Մանո Գրիգորյանները նոր ֆոտոշարք ունեն, որն էլ տրամադրել են BRAVO.am-ին: «Այս անգամ որոշեցինք սեւ եւ սպիտակ լուսանկարներ էլ ունենալ, քանի որ նախկինում նման շարք չէինք արել»,-նշել է Մանոն:

Դերասանուհի-պարուհու հետ զրուցել ենք ընտանեկան հարաբերություններից, կրկին մայրանալու ցանկության մասին, եւ ոչ միայն: Նրա խոսքով՝ ամուսնության օրվանից սկսած՝ միշտ ուշադրության կենտրոնում են եղել.

«Դեռ այն ժամանակ, երբ Ֆեյսբուքն ու Ինստագրամը հայտնի չէին, մենք հաճախ էինք տարբեր հաղորդումների հյուր գնում: Իսկ այժմ էլ սոցցանցերի միջոցով փորձում ենք մեր օրինակով ցույց տալ, որ ընտանիքն ամենակարեւորն է: Կիսվում ենք մեր երջանկությամբ, դա էլ միշտ ուշադրություն է գրավում եւ լավ ու վատ խոսակցությունների առիթ է տալիս»:

մանո գրիգորյան

Մանոն նշել է, որ երջանիկ լինելու համար պետք է քայլեր ձեռնարկել. «Ընտանիք ասվածն ինձ համար ամենօրյա քրտնաջան աշխատանք է, որի արմատը պետք է լինի սերը, եւ այն պետք է ջրել, որպեսզի ճյուղեր տա եւ հետո՝ բերք:

Մենք ամեն օր աշխատում ենք մեր երջանկության եւ ընտանիքի համար, որովհետեւ դա մեկ օրվա աշխատանք չէ. ընտանիքը մեծ աշխատանք է ինքներս մեզ վրա, դիմացինի, եթե ուզում ես լինել երջանիկ»:

մանո գրիգորյան

Դերասան-ամուսինները մշտապես խոսում են կրկին երեխա ունենալու ցանկության մասին. «Գուցե 2020-ն ինձ շնորհի աշխարհի ամենաերջանիկ օրհնությամբ՝ մայրությամբ: Ես պատրաստ սպասում եմ»:

Մանոյից հետաքրքրվել ենք նաեւ, թե աղջիկներն ում հետ են առավել կապված. «Ամեն մեկս էլ մեր տեղն ունենք: Նրանք հայրիկի հետ այլ հետաքրքրություններ ունեն, բայց, բնականաբար, եթե ինչ-որ տեղը ցավում է, ինչ-որ խնդիր կա, նրանք միանգամից վազում են մայրիկի տաք գիրկը:

Պատկերացրեք, որ մեր զբաղված առօրյայում ես հասցնում եմ նրանց հետ դաս անել, տանել պարապմունքի»:

մանո գրիգորյան

Աղբյուր՝ bravo.am