«Ընտանիքիս հետ այս օրերին գտնվում ենք Թբիլիսիում»․Վանեցյանի ջերմ լուսանկարը

«Ընտանիքիս հետ այս օրերին գտնվում ենք Թբիլիսիում» ,-Ինստագրամի իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հրապարակելով լուսանկար։

Լուսանկարում բացի կնոջից և զավակներից, կողքին են Վրաստանի ՆԳՆ նախարար Վախթանգ Գոմելաուրին և Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին:

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը օրեր առաջ հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից և վարչապետ Փաշինյանի առաջարկով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց խաշտոնից ազատման հրամանագիրը։