Մամուլ

«Ընտանիքը մեծ պատրաստություն էր տեսել, որ դիմավորեր»․ ավտովթարից մահացած Արմեն Մամրեյանը Կոթիից էր

Սյունիքի մարզում բանակից տուն վերադառնալիս ավտովթարից մահացած 20-ամյա Արմեն Մամյանը Տավուշի մարզի Կոթի գյուղից էր։ Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմեց գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը:

Նրա խոսքով, ընտանիքը արդեն մի քանի տարի է՝ Իջանում էր բնակվում, սակայն Արմենի տատիկը գյուղում էր բնակվում: «Արմենը իրենից փոքր մի քույր ունի:

Իջևանում էին ապրում: Հայրը հաճախ արտագնա աշխատանքի էր մեկնում: Քրտնաջան աշխատող, օրվա հացը վաստակող ընտանիք էր»,-պատմում է Անդրանիկ Հախվերդյանը: Վարչական ղեկավարի խոսքով՝ Արմենը տաղանդավոր տղա էր․ «Խելացի տղա էր, երգում էր, լավ ձայն ուներ:

Գյուղի բոլոր միջոցառումներին  մասնակցում էր: Ամբողջ գյուղը սիրում էր նրան, հիմա ոչ ոք չի ուզում հավատալ, որ նման բան է տեղի ունեցել: Գյուղացիները պատմում էին, որ տատիկը տորթ էր պատվիրել բարի գալուստ գրվածքով,  սպասք էր գնել հատուկ, պատրաստվում էր գնալ Իջևան՝ թոռանը դիմավորելու»։

Կիսվել էջում