Ընկեր ջան, ախպեր ջան․․․ ինչի՞ էիր էդքան շտապում․ Նազենի Հովհաննիսյան

Ընկեր ջան, ախպեր ջան․․․ ինչի՞ էիր էդքան շտապում․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց: Մի կերպ ինձ հավաքեցի, որ գրեմ…

Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով ՄԵՂԵԴԻ, որակ, հուզելով, անկեղծանալով իր երգով, հոգին մեզ բացելով….

Մաքրամաքուր գնաց… իր խղճի ու տեսակի առաջ ՄԱՔՈւՐ… ՈՐԱԿՈՎ ՄՆԱՑ, ԸՆԿԵՐ ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր ՀՆՉՅՈւՆՈՎ…

Հայկո

Մենք՝ աղքատացանք… Իսկ ինքը ուղղակի գնաց ՎԵՐև…. սիրո ճամփով դեպի ՎԵՐև …. Հայկո ջան, ընկեր ջան, ախպեր ջան․․․ ինչի՞ էիր էդքան շտապում….

Խաղաղ մնա Հայկո ջան… Կարոտներով թողեցիր…»։