Էրեբունիում տղամարդուն ձերբակալել են իր դուստրերի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար

Էրեբունիում տղամարդուն ձերբակալել են իր դուստրերի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար

Armlur.am-ի տեղեկություններով, ուշագրավ դեպք է գրանցվել Էրեբունի վարչական շրջանում։

Հունիսի 1-ին, ժ.18.00-ին Մ. Իսահակյանը իրավապահներին է դիմել եւ հայտնել է, որ իր քույրերը, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, իրենց հոր՝ Կ. Մնացականյանի կողմից պարբերաբար, տարբեր ժամանակահատվածներում ենթարկվել են սեռական բնույթի բռնի գործողությունների:

Արդյունքում, այս հաղորդման հիման վրա երեկ իրավապահները գնացել են Էրեբունի վարչական շրջան եւ ժ.18.30-ին Կ.Մնացականյանին բերման են ենթարկել և ձերբակալել: