Էրդողանն ու Իլոն Մասկը բանակցություններ են անցկացրել

Էրդողանն ու Իլոն Մասկը բանակցություններ են անցկացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսազանգի միջոցով բանակցություններ է անցկացրել SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ, հայտնում է Ermenihaber-ը։

Կողմերը քննարկել են ներդրումների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև թուրքական Türksat 5B արբանյակի հարցը, որը դեկտեմբերի 19-ին ուղեծիր է արձակվելու: Ավելի վաղ ուղեծիր էր արձակվել նաև TÜRKSAT 5-A արբանյակը.

Էրդողանը Մասկին ծանոթացրել է Թուրքիայի կողմից «տիեզերքի յուրացման» հետ կապված ծրագրերին:

Տեղեկացնենք, որ սա առաջին բանակցությունները չեն Թուրքիայի ղեկավարի ու Մասկի միջև: Նախկինում կողմերը դեմ առ դեմ հանդիպումներ են անցկացրել: