Էրդողանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Էրդողանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այցով մեկնել է Անկարա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նստավայրում պաշտոնական արարողությամբ դիմավորել է արքայազն Սալմանին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Էրդողանի և թագաժառանգի երկկողմ հանդիպումից հետո նախատեսվում է, որ տեղի կունենա պատվիրակությունների ընդլայնված կազմով  հանդիպումը։ Բանակցություններից հետո Մուհամեդ Բին Սալմանը մասնակցելու է Էրդողանի կողմից նրա պատվին կազմակերպած պաշտոնական ընթրիքին:

Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները ավելի բարձր մակարդակի կհասնեն:

Հիշեցնենք, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանությունից հետո Էրդողանը Մուհամեդ Բին Սալմանին համարում էր մարդասպան, իսկ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ հենց Սալմանն է սպանության պատվիրատուն: