Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ

Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ապրիլի 24–ի հետ կապված նամակ է ուղարկել Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանին։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամամբ՝ նամակում բացի ամեն տարի կրկնվող ցավակցական բառերից «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայերի» վերաբերյալ, կա նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին հիշատակում։

Էրդողանը նշել է, թե նախկինում տարբեր առիթներով թուրքական կողմը հայտնել է, որ պատրաստ է Հայաստանի հետ լավ հարեւանության եւ փոխադարձ հարգանքի հիմքի վրա հարաբերությունների զարգացման։

«Ղարաբաղի ճգնաժամի լուծումից հետո մեր այդ կոչը նորից բարձրաձայնեցինք։ Նույն կոչը նորից կրկնում եմ»,–գրել է Էրդողանը։