Էրդողանը առանց ինձ ոչինչ էր. Դավութօղլու

Էրդողանը առանց ինձ ոչինչ էր. Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն իրեն ուղղված։

Թուրքական TV5 հեռուստաընկերության եթերում Դավութօղլուն անդրադարձել է իրեն դավաճան ասելու Էրդողանի հայտարարությանը։ Դավութօղլուն պնդել է, թե Էրդողանը առանց իրեն ոչինչ է եղել։

Դավութօղլուի խոսքով, դավաճան բառը լուրջ վիրավորանք է, եւ ինքը պատրաստվում է դրա համար դատի տալ Էրդողանին։

Դավութօղլու

Նշենք որ, օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, թե Դավութօղլուն իրենից բան չի ներկայացրել, պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է նախկինում նշանակվել վարչապետ։