Էս քաղաքն էս ի՞նչ ա դառել, էս ի՞նչ ա կատարվում. Արտյոմ Մարկոսյան

Էս քաղաքն էս ի՞նչ ա դառել, էս ի՞նչ ա կատարվում… Դերասան, հումորիստ Արտյոմ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էն, որ Տերյան-Թումանյան խաչմերուկում կանգնած, սպասում ես, որ քո կանաչը բացի, որ փողոցն անցնես ու ակամայից լսում ես կողքդ կանգնած մի հայի ու, հավանաբար իր վաղեմի ծանոթ, պարսիկի խոսակցությունը, երբ հայը հարցնում ա.

«Դու ո՞նց ես ախպերս, քո մոտ ի՞նչ կա», ու պարսիկը, սրտանց նեղված ու մտահոգված դեմքի արտահայտությունով, բորբոքված տոնայնությունով ու համարյա շատ լավ «էրևանյան հայերենով» պատասխանում ա. «Ոնց պտի ըլնեմ, ախպերս…

Էս քաղաքն էս ի՞նչ ա դառել, էս ի՞նչ ա կատարվում, ինչքան հնդիկ ու «եսիմինչ» կա լցվել են Էրևան»… այ էդ ժամանակ հասկանում ես, որ 2050-ին չէ, բայց 2030-ին 5 միլիոն չէ, բայց մի 6-7 հաստատ մեջն ա…: