Էս գիշեր շատ հետաքրքիր երազ էի տեսել. Իշխանությունը Հայաստանում փոխվել էր. Նարեկ Մալյան

Էս գիշեր շատ հետաքրքիր երազ էի տեսել. Իշխանությունը Հայաստանում փոխվել էր. Նարեկ Մալյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

«Էս գիշեր շատ հետաքրքիր երազ էի տեսել:

Իշխանությունը Հայաստանում փոխվել էր: Սորոսի գրասենյակը փակվել էր ու սորոսականները սոված զկրտալով ֆռֆռում էին:

Ես էլ բռնեցի ռուսական շահերի պաշտպանության համար 10000 դոլար գրանտ տվեցի Արթուր Սաքունցին ու Դանիել Իոաննիսյանին, Իրանի Իսլամական Հանրապետության շահերը պաշտպանելու համար 10000 գրանտ տվեցի Հրանուշ Խառատյանին:

Նենց կայֆ էր… ծիծաղից մեռել էի` Սաքունցը սաղ օրը ստատուս էր գրում, որ իրականում իր հայրանունը Պուտին ա, ուղղակի պուճուր ժամանակ ցիգանները իրան գողացել են ու արջերի հետ մեծացրել:

Հրանուշ Խառատյանն էլ օրը մի հոդված էր հրապարակում որտեղ ապացուցում էր, որ Խառատյան ազգանունը առաջացել է պարսկական Խոմեյնի ազգանունից:

Էսօր շարունակությունը նայեմ…»: