Մամուլ

«Էսպիսի նվեր՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ ոչ ոք չէր կարող սպասել»․ Արմեն Դուլյան

«Էսպիսի նվեր՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ ոչ ոք չէր կարող սպասել»․ Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Պաշտոնական Բաքուն դատապարտում և անընդունելի է համարում արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու Իսպանիայի կառավարության որոշումը»…

Չէ, չէ, սխալ չկա… Այո, Ադրբեջանի ղեկավարությունը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ է մարդասիրական օգնությունը։

Էսպիսի նվեր՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վաղվա արտահերթ նիստից առաջ, կարծում եմ, ոչ ոք չէր կարող սպասել։ Ես լինեի Արարատ Միրզոյանի փոխարեն, էս անկեղծ ատելության դրսևորումը կդարձնեի նյույորքյան ելույթիս առանցքը….

Պատկերացրեք՝ ոչ միայն սովամահ անես արցախցիներին, զրկես նրանց դեղերից, հոսանքից, գազից, այլև հրապարակավ դատապարտես նրանց, ովքեր փորձում են ինչ-որ ձևով օգնել դանդաղ ցեղասպանության ենթարկվող մարդկանց….

Ինձ թվում է՝ բազում փորձություններ վերապրած աշխարհը ԷՍՊԻՍԻ բան երբեք չէր տեսել…»։

Կիսվեք էջում