Էջմիածնում կորոնավիրուսով կասկածվողների թվում են Սեյրան Սարոյանի ազգականները և շոուբիզնեսի ներկայացուցիչներ

Էջմիածնում կորոնավիրուսով կասկածվողների թվում են Սեյրան Սարոյանի ազգականները և շոուբիզնեսի ներկայացուցիչներ

Էջմիածնում կորոնավիրուսով կասկածվողների թվում են Սեյրան Սարոյանի ազգականները և շոուբիզնեսի ներկայացուցիչներ: Այս մասին գրում է InfoPort-ը։

Էջմիածնում կորոնավիրուսով վարակվածը մասնակցել է գեներալ Սեյրան Սարոյանի խնամու թոռնուհու՝ Այդիկի նշանադրությանը:

Նշանադրության արարողությանը մասնակցել են նաև երգիչ Արամ Ասատրյանի գործընկեր, երաժիշտ Լևոն Աբրահամյանը և նրա կինը՝ Լուսինեն։ Նրանք հսկվում են բուժաշխատողների կողմից՝ տան պայմաններում մեկուսացված են հանրությունից։

Հարսանիքին մասնակցել են նաև Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդ Սարոյանը և նրա կինը։

Նրանք նունպես հսկվում են։ Մեկուսացվածների թվում է նաև գեներալ Սարոյանի խնամու թոռը։ Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ երեկ հաստատված կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։