«Էդ տղու կիսաքյարթու, մուննաթախառը, զզվելի բառապաշարը դեռահասներին այլ վարքի ձև ա թելադրում»․ Արման Յարալյան

«Էդ տղու կիսաքյարթու, մուննաթախառը, զզվելի բառապաշարը դեռահասներին այլ վարքի ձև ա թելադրում»․ Արման Յարալյան

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրայինի պատասխանատունի ջան, ՄՊ3 Արամը նենց ա ստացվել, որ դեռահասների շրջանում մեծ սեր ա վայելում ու իրա հեծանիվով ստեղ-ընդեղ գնալը հիասքանչ միտք ա, բայց գրողի տարած ռեժիսուրան ահավոր ա, էդ տղու կիսաքյարթու, մուննաթախառը, զզվելի բառապաշարը դեռահասներին ոչ թե ավելի հարազատ ա դարձնում, այլ վարքի ձև ա թելադրում»։