Էդ տղեն երկու չէ, 15 երես ունի. Արման Բաբաջանյանի խցակիցը՝ նրա մասին

Էդ տղեն երկու չէ, 15 երես ունի. Արման Բաբաջանյանի խցակիցը՝ նրա մասին

Iravunk.com-ը գրում է․ Մեր խմբագրությունը հեռախոսազանգ է ստացել պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ նույն ժամանակ դատապարծյալների հիվանդանոցում կալանավորներց մեկից, ում խնդրանքով անունը չենք հրապարակում:

Նա նշեց, որ պատիժը կրելու տարիներին առնչվել է Արման Բաբաջանյանի հետ, ով այն ժամանակ ոչ միանշանակ ընկալում է ունեցել ազատազրկվածների մոտ: 

«Նայում էիր խելացի, օպերային ձայնով տղա էր, բայց մարդկությունից լրիվ հեռու, արագ կարողացավ տեղավորվել Երրորդ մասցի Լյովիկի թևի տակ: Ամեն օր կոֆե էր դնում, Լյովիկի համար թերթերը մատիտով գծում, բարձր կարդում էր:

Բան չունեմ ասելու կարող է դա էլ իր սիրած ձևն էր, բայց Լյովիկի հրամանով տարբեր գողականներին քարտուղարուհու պես զանգելը, Լյովիկին միացնելը արագ մոռացավ, հիմա եկավ գալստուկավոր դառավ»,-նշեց զրուցակիցը:

Թե ինչն է դրդել նրան հենց հիմա բարձրաձայնել Բաբաջանյանի գաղութի տարիները և ինչու է որոշել այդ տեղեկատվությունը կիսել լրատվամիջոցի հետ` Բաբաջանյանի խցակիցը մեկնաբանեց.

«Հիմա ամեն մեկի դիմակը պատռելու ժամանակներ են, թող ոչ մեկ չմտածի, որ մոռացել ենք ով ով էր, էդ տղեն երկու չէ, 15 երես ունի համոզված եմ, որ իմ ասելուց հետո շատերը կխոսեն նրա մասին, հետաքրքիրն ինչ ա, որ ինչից խոսում ա, ժամանակին հակառակն ա արել, արդարադատությունից հա խոսում, ինքը ժամանակին Լյովիկի ստրուկն էր, մենակ նրա համար, որ ձեռք չտային»,-եզրափակեց նա:

Տեղեկցնենք, որ խոսքը քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի մասին է, ով հանցավոր աշխարհում հայտնի է որպես Երրորդ մասի Լյովիկ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում