«Էդ ժամանակ չգիտեի, որ իմ ձեռքը դուք էլ երբեք բաց չէիք թողնելու». Գարիկ Պապոյան

«Էդ ժամանակ չգիտեի, որ իմ ձեռքը դուք էլ երբեք բաց չէիք թողնելու». Գարիկ Պապոյան

Հաղորդավար, երաժիշտ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գրիգորի՛չ ջան… Ուղեկից, ուսուցիչ, մեծ ընկեր… Երբ ինձ մոտ ամեն ինչ նոր էր սկսվում, ես լարված սպասում էի իմ հերթին, որ Ձեր ձեռքը սեղմեմ… Ես էդ ժամանակ չգիտեի, որ իմ ձեռքը դուք էլ երբեք բաց չէիք թողնելու…

Գնաք խաղաղությամբ…»:

Նշենք, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: