Էդ գյուղերում որ մի երկու հոգի ծափ տվեցին, դա նշանակում է «հանրային կարծի՞ք». Սոֆյա Հովսեփյան

Էդ գյուղերում որ մի երկու հոգի ծափ տվեցին, դա նշանակում է «հանրային կարծի՞ք». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կար ժամանակ, որ բոլորին քննադատում էինք պետական կառույցները վաճառելու համար. կոնյակի գործարանները վաճառվել են, որ հիվանդանոցները մասնավորեցվել, որ մարզահամերգային համալիրը էլ պետական չէ, որ դպրոցներն ու մանկապարտեզները փակվում են ու վաճառվում, որ այգիները սեփականատերեր ունեն…

Հետո եկավ ժամանակ, որ սկսեցինք խոսել «հանրային գերակա շահ», «ապօրինի գույքի բռնագանձում» տերմիններով…Սրանք էլ օգուտ չտվեցին, քանի որ ինչքա՜ն ապօրինի գույք կար մնաց իր տեղում, հանրության շահն էլ մոռացվեց գնաց …

Այսօր համալսարանների շենքերն ենք վաճառում… Լու՞րջ… Էդ գյուղերում էլ ,որ ասեցիք ու մի երկու հոգի ծափ տվեցին դա նշանակում է «հանրային կարծիք» և ճանապարհ դեպի անօրինությո՞ւն։

Էդ գյուղացիների համար մեծ հաշվով մեկ է, թե դուք ինչ կծախեք, քանի որ իրենք հայրենիք կորցնելուց հետո, դեռ ուրախ ծափ են տալիս ու հանրահավաքի ժամանակ էլ մրցում իրար հետ, թե ու՞մ գյուղի անվանական պաստառը ավելի բարձր կպահվի: Իրենց համար միևնույն է, որ հարևանի տղայի «մի բուռը» դեռ հանգրվան չունի։

Հիշեցնե՛մ, կան շատ մարդիկ, որ իրենց սկզբնական ճանապարհից չեն շեղվել ու էլի չեն թողնի կպնեք որևէ գույքի՝ առավել ևս վաճառք ձեր խաղաղասիրական մոտիվներով…

Կարո՞ղ է պատահի մի թուրք «նվիրյալ» վաղը կամ մյուս օրը գնի ԵՊՀ-ն, էն մյուսը՝ Մատենադարանը, հաջորդը՝ ցեղապանության թանգարանը…Կեցցե՜ն, ասածներդ չհասկացող անդարդները…Պատառ — պատառի նոր ժամանակներ…»։