Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը պատահական հանդիպեցին (Տեսանյութ)

Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը պատահական հանդիպեցին (Տեսանյութ)

Այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի Կենտրոնում պատահաբար հանդիպեցին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Կուսակցությունների ղեկավարներ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը պատահական հանդիպեցին, ողջունեցին իրար:

«Ողջույն, լուսավորներ, ողջույն։ Ձեզ լավ քարոզարշավ ենք մաղթում։ Աստված բոլորիս հետ, մենք Հանրապետության հրապարակից ենք սկսել այսօր քարոզաշրավը» ,- ասաց Արամ Սարգսյանը ՝ մոտենալով Էդմոն Մարուքյանին։

Սրան ի պատասխան՝ Մարուքյանը ասաց. «Սիրելի հայրենակիցներ, ահա ինքներդ տեսաք համերաշխության մի վառ օրինակ։

Մենք Հայաստանի Հանրապետությունում քարոզում ենք միասնական ճակատ ձևավորելու օրակարգ, մենք Հայաստանի Հանրապետությունում քարոզում ենք ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու օրակարգ»։

Տեսանյութը ստորև