«Զվարճալի էր լսել՝ ինչպես է Գռզոն բողոքում թալանից»

«Զվարճալի էր լսել՝ ինչպես է Գռզոն բողոքում թալանից»

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․

«Ծանոթացա հերթական բարբաջանքին։

1992 թվականից տարբեր պետական պաշտոններ զբաղեցրած և փաստացի՝ այդ պաշտոնավարման ընթացքում, հետևանքով, թե դրանով պայմանավորված՝ միլիարդատերի վերածված Երևանի ամենահայտնի «յարմրկչին», ՀՀՇ-ական իշխանության և խնամի Վանոյի օրոք վերջինիս մտերմության բարիքները վայելած անձը ակնհայտ հոգեխանգարմունքի մեջ էր։

Զվարճալի էր լսել՝ ինչպես է Գռզոն բողոքում թալանից։

Գուցե շուտով տեսնենք նաև քաղակտիվիստ ոմն Խաչիկի՝ «Ոչ Թալանին» պաստառներով ակցիաները և հացադուլները «Սիրիուս» գործարանի, տոնավաճառի վերածված «Ռոսիա» կինոթատրոնի և դրա մերձակա պուրակի, պաշտոնյա եղած ժամանակ կոպեկներով սեփականացրած «Սիլ Պլազայի» շենքի և տասնյակ այլ օբյեկտների մոտ։

Վստահ եմ՝ մի օր անպայման քննության առարկա կդառնա, թե ինչպես պետական պաշտոնյա Խաչիկը դարձավ միլիարդատեր։

Իսկ նյարդային պոռթկում ապրող պերսոնաժին պարզապես հանգստացնենք դասականի խոսքով՝ «Спокойно, Маша, я Дубровский»:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող

Բագրատ Միկոյան»։