«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մայիսի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության «Զվարթնոց» օդնավակայանի գծային բաժնի և ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ, պարզել են մայիսի 28-ին «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգ տվողի ինքնությունը:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով Թալին քաղաքում հայտնաբերվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում հաշվառված, 32-ամյա Անատոլի Բարիչենկովը, ով բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Աղբյուրի տեղեկություններով նրա մոտ հայտնաբերվել է նաև այն հեռախոսն ու բջջային քարտի հեռախոսահամարը, որով ռումբի վերաբերյալ կեղծ ահազանգ է տվել: